Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ծնվել է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար եւ սիրելի Սոս Սարգսյանը։ Նա կդառնար 90 տարեկան։
Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ–ին՝ Ստեփանավանում։
1948 թ–ին տեղափոխվելով Երեւան՝ աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։
1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, իսկ 1991–ին՝ հիմնադրել Համազգային թատրոնը։
Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է 2013 թ–ի սեպտեմբերի 26–ին՝ մի ամբողջ գալիք սերունդի թողնելով իր մասնակցությամբ մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնք կրթում են, դաստիարակում եւ բարձրացնբում ժամանակի ամենաակտուալ խնդիրները։ Դրանցից 5-ն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։
«Գիքոր»
«Մենք ենք, մեր սարերը»
«Նահապետ»
«Եռանկյունի»
«Խաթաբալա»
Լուսանկարները՝ Facebook–ից