Մեղմ շպար, լայնեզր ոճային գլխարկ․ Իրինա Այվազյանի նոր հրապարակումը

21:42   24 հոկտեմբերի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է մեղմ ու քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում կրում է մուգ երանգի վերնաշապիկ եւ լայնեզր, ոճային գլխարկ։ Չնայած Իրինան հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել, սակայն նրա երկրպագուները բավականաչափ հաճոյախոսություններ են արել։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր ոճափոխված կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում շիկահեր էր, կրում էր ամառային նարնջագույն վերնաշապիկ, մեղմ շպարով էր։ Կադրին կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE