«Рынок шкур»․ հայտնի են դարձել Instagram-ի աստղերի հետ գիշեր անցկացնելու գները (վիդեո)

11:12   25 հոկտեմբերի, 2019

Հաղորդավար Անդրեյ Մալախովն իր թիմի հետ հետաքննություն է անցկացրել, որպեսզի պարզի՝ արդյո՞ք իրականում ինսթագրամյան շատ աստղեր, բլոգերներ եւ մոդելներ էսկորտ ծառայություններ են մատուցում։ «Прямой эфир» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է ֆոտոմոդել Կիրա Մայերը, որը հայտարարել է, որ կյանքում ամեն ինչի հասել է իր ուժերով, կրում է միայն թանկարժեք իրեր եւ կարող է գնումների համար միանգամից ծախսել 5 միլիոն ռուբլի։

Похожее изображение

Խմբագիրները մինչեւ նրա տաղավարում հայտնվելը կապվել են աղջկա ներկայացուցչի հետ եւ պայմանավորվել են հանդիպման մասին, որը Կիրայի մատուցած ծառայությունների համար կարժենար 1500 դոլար։ Երբ նրան ցուցադրել են այդ տեսանոյւթը նա անմիջապես փախուստի է դիմել։

Картинки по запросу рынок шкур

Էսկորտ ծառայություններ մատուցողների ցուցակում է հայտնվել նաեւ հայտնի մոդել եւ սկսնակ երգչուհի Դարյա Դրուզյակը, որը դեռ վերջերս բողոքել էր Ալեքսանդր Սերովի դեմ եւ հայտարարել, որ նրանից երեխայի է սպասում։ Նա պնդում էր, որ զբաղվում է բացառապես դերասանական վարպետությամբ եւ երազում է հայտնվել հեռուստատեսությունում, սակայն պարզվել է, որ մեկ գիշերվա համար նրան կարելի է գնել 2500 դոլարով։

Նման ծառայություններ մատուցողների ցուցակում հայտնվել են նաեւ Նատալյա Ռուդովան եւ Անաստասիա Ռեշետովան։ Ճիշտ է, նրանց կողմից հանդես է եկել Ռուդովայի PR տնօրենը՝ Անգելինա Դուբրովսկայան, որն այժմ պայքար է մղում  «Рынок шкур» տելեգրամ ալիքի հետ։ Նա հերքում է աստղի եւ էսկորտ ծառայությունների կապը։



© NEWS.am STYLE