«Հրաշք»․ Ժաննա Բուտուլյանի քնքուշ կերպարը

13:43   25 հոկտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Ժաննան կրում է սեւ վերնաշապիկ։ Մեղմ շպարով է, իսկ  գրկում ծաղիկների գեղեցիկ փունջ է։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր աշնանային կերպարում։ Ժաննան կրում էր սեւ վերնաշապիկ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Կադրում դերասանուհին կերպարանք էր ընդունել նստած։ Գեղեցիկ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Հրապարակմանը կից Ժաննան գրել էր․ «Ողջույն մեկ այլ կողմից»։



© NEWS.am STYLE