Կայա Գերբերին «բռնացրել են» Արիանա Գրանդեի նախկին սիրելիի հետ (ֆոտո)

16:22   26 հոկտեմբերի, 2019

18-ամյա մոդել Կայա Գերբերը բազմիցս է հայտնվել պապարացիների տեսախցիկների առջեւ ընկերների հետ ժամանցի ժամանակ, սակայն ռեստորանում ընթրելիս նա առաջին անգամ է նկատվել։

Daily Mail-ում հայտնվել է Կայա Գերբերի եւ 25-ամյա ամերիկացի հումորիստ Փիթ Դեւիդսոնի լուսանկարը։ Նրանք ընթրում էին նյույորքյան սրճարաններից մեկում եւ հայտնվել են Instagram-ի օգտարերերից մեկի էջում։

Пітер Девідсон і Кайя Гербер

Կադրում դերասանը մոդելին պատմում է ինչ-որ հետաքրքիր բան, քանզի նա ժպտում է՝ նայելով հեռախոսի էկրանին։ Դեռեւս հայտնի երիտասարդները չեն մեկնաբանում համատեղ ընթրիքը, սակայն երկրպագուները վստահ են, որ Կայան եւ Թիփը միասին են։

Հարկ է նշել, որ ավելի վաղ տղան սիրահարված է եղել երգչուհի Արիանա Գրանդեին եւ նույնիսկ ամուսնության առաջարկ է արել նրան, ինչին նա համաձայնությամբ է պատասխանել։ Սակայն մի որոշ ժամանակ անց աստղերը չեղյալ են համարել նշանադրությունը։

Աղբյուրը՝ 24tv.ua



© NEWS.am STYLE