Մեգան Մարքլը կրկնօրինակել է Իսպանիայի թագուհուն

17:17   26 հոկտեմբերի, 2019

Արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը Վինձորի պալատում տեղի ունեցած One Young World գագաթնաժողովի ժամանակ կրկնօրինակել է Իսպանիայի թագուհի Լետիցիա Կաստայի կերպարը։  Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

38-ամյա դքսուհին գենդերային հավասարության քննարկմանը ներկայացել է գերմանական Hugo Boss ապրանքանիշի կաշվե, բալագույն կիսաշրջազգեստով, նույն երանգի v-աձեւ դեկոլտեով ջեմփերով եւ վարդագույն բարձրակրունկներով։

Հրատարակության լրագրողները նկատել են, որ ավելի նման կիսաշրջազգստով Հարավային Կորեայում ներկայացել էր Լետիցիա թագուհին։

Միջոցառման ժամանակ Մարքլին ուղեկցում էր ամուսինը։ Ավելի վաղ հայտնել էին, որ ամուսինները Վինձորի պալատ են ժամանել գերմանական Audi E-Tron էլեկտրոմոբիլով, որը համարվում է Jaguar I-Pace-ի գլխավոր միցակիցը, որով տեղաշարժվում եմ թագավորական ընտանիքի բոլոր անդամները։

Լուսանկարները՝ BACKGRID/Legion-media/REX



© NEWS.am STYLE