Ճանապարհորդի գրառումները. գնումներ Միլանում

22:45   23 հուլիսի, 2013

Զբոսաշրջիկների գնահատմամբ, Միլանն Իտալիայի ամենահարուստ քաղաքն է:

Ամառային զեղչերն այստեղ սկսվում են հուլիսի 1-ից եւ ավարտվում օգոստոսի 31-ին: Այդ շրջանում, ինչպես բոլոր խոշոր քաղաքներում, զեղչերը կարող են հասնել մինչեւ 70%-ի: Վաճառքի են հանվում անցած սեզոնի ապրանքները: Զեղչերի սկիզբն ամենալավ շրջանն է. որպես կանոն, արդեն առաջին երկու շաբաթվա ընթացքում ապրանքներն արագորեն սպառվում են: Այդ պատճառով եթե Իտալիա մեկնում եք գնումներ կատարելու համար, NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս ուղեւորվել ամառային զեղչերի սկզբին: Չնայած ընդամենը 15-30% զեղչ կստանաք, փոխարենը հնարավորություն կունենաք գնել լավագույն իրերը:

Միլանում լավ հայտնի է Վիտտորիո Էմանուելե Պատկերասրահը. այս վայրը վաղուց համարվում է ամենահայտնի առեւտրի կենտրոններից մեկը: Միլանում նորաձեւության սեփական կանոններն են թելադրվում, որոնք տարածվում են ոչ միայն Իտալիայում, այլեւ մի շարք այլ երկրներում: Այստեղ գալն ու առեւտրային կենտրոններում չլինելը գրեթե հավասար է բոլոր երկրների նորաձեւության սիրահարներին անարգելուն:

Միլանի ամենաթանկ փողոցներն են Via Montenapoleone-ն, Via Andrea-ն, Via Gesu-ն, Via Borgospesso-ն եւ Via della Spiga-ն: Դրանց հանրագումարը հայտնի է որպես ոսկե եռանկյունի: Այստեղ կարող եք գտնել իտալական ոճաբանների շքեղ խանութները, որոնք առաջարկում են հագուստի բացառիկ շարքեր: Դրանց մոդելներն ու ձեւերը գերազանցում են անգամ ամենահամարձակ երեւակայությունը: Գները, համապատասխանաբար, բավական բարձր են:

Տնտեսել ցանկացողները կարող են դուրս գալ Միլանից՝ շուրջ 108 կմ ուղեւորվելով դեպի Ջենովա: Այնտեղ՝ Serravalle ScriVia-ում է գտնվում ամենից հայտնի առեւտրային կենտրոններից մեկը՝ Designer McArthurGlen-ը: Այն Իտալիայի ամենամեծ Outlet-ն է, 32 հազար ք.մ. մակերեսով, որտեղ շուրջ 150 ֆիրմային խանութներ կան: Այստեղ նախորդ սեզոնի բրենդային հագուստն ու աքսեսուարները վաճառվում են նվազագույն գնով: Designer McArthurGlen-ում վաճառվում է տարատեսակ ապրանք՝ հագուստից մինչեւ տեխնիկա:

Մաղթում ենք հաճելի եւ հաջող գնումներ…



© NEWS.am STYLE