Տաթեւիկ Ադումյանի եւ եղբոր ջերմ գրկախառնությունը

17:47   26 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նա ընտանեկան ջերմ մթնոլորտում է գտնվում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է իր կրտսեր եղբոր հետ։ Տաթեւիկ Ադումյանը նստած է եղբոր գրկին, մեղմ գրկախառնված են եւ սերասանուհին ջերմ համբուրում է նրան։ Ընտանեկան կադրին կից դերասանուհու երկրպագուները բազում հաճելի մեկնաբանություններ են կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւիկը ոճային կերպարում էր. նա սպիտակ շապիկ էր կրում եւ բաց գույնի ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էր վառ գույնի բաճկոնը։ Դերասանուհին նաեւ աքսեսուարներ էր կրում՝ ակնոց, մատանի եւ նուրբ վզնոց։ «Ուրախ տրամադրությունը երկարացնում է կյանքը։ Դե վերցրե՜ք սուրճը, վայ»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE