Սյուտկինի ձեռքը չսեղմելու համար քննադատել են ռուսական «Ձայնը» նախագծի մասնակցին

14:14   27 հոկտեմբերի, 2019

Ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Դանիլ Կորոլյովը ելույթի ավարտից հետո բեմից հեռանալուց սեղմել է բոլոր մարզիչների ձեռքերը բացի Վալերի Սյուտկինից։ Այս փաստին ուշադրություն են դարձրել YouTube-ի օգտատերերը։

Կորոլյովը կատարել է «Когда молод был» ժողովրդական երգը։ Ելույթի ժամանակ դեպի իրեն բացի Սյուտկինից պտտվել են ժյուրիի բոլոր անդամները։ Նա որոշել է գնալ Վալերի Մելաձեի թիմ, որն ի պատասխան մասնակցի ընտրության անձամբ է մոտեցել նրան ե սեղմել ձեռքը։ Այնուհետեւ Կորոլյովը մոտեցել է Պոլինա Գագարինային եւ Սերգեյ Շնուրովին՝ անտեսելով Սյուտկինին։

Մեկնաբանությունների հատվածում հանդիսատեսն ուշադրություն է դարձրել, որ մասնակիցն անհարգանք է ցուցաբերել իր ելույթի ժամանակ չպպտված մարզչի հանդեպ։

«Գեղեցիկ չէ, Սյուտկինին անգամ չմտեցավ, իսկ ոտքի կանգնած սպասում էր», «Կատարումը հիանալի էր, սակայն նա Սյուտկինին չմոտեցավ», «Նա պարզապես շփոթված էր», - գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ Lenta



© NEWS.am STYLE