Սլացիկ կազմվածք․ Անատի Սաքանյանի շքեղ կերպարը

15:46   27 հոկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ ու գրավիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է մարմինն ընդգրկող, սեւ երանգի, շքեզ զգեստ։ Անատիի կերպարն ամբողջացնում են երկար երկարաճիտները։ Նա արտահայտիչ շպարով է, ընտրել է գեղեցիկ ու ուղիղ վարսահարդարում։ Անատին կադրին կից ռուսերեն լեզվով գրառում է կատարում․ «Սեւ հագուստով աղջիկը միշտ թրենդային է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր մարմինն ընդգրկող, կաշվե զգեստ։ Անատիի կերպարն ամբողջացնում էին գոտին ու մեծ ականջօղերը։



© NEWS.am STYLE