«Կարոտե՞լ էիք ինձ»․ Մադոննա Հարությունյանը՝ ոճային կերպարում

16:38   27 հոկտեմբերի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր գրավիչ ու ոճային կերպարը։

Instagram-ի էջում հրապարակված լուսանկարներում Մադոննան կրում է սեւ երանգի, թափանցիկ վերնաշապիկ, ճերմակ, լայն փողքերով տաբատ։  Նա մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Հրապարակմանը կից Մադոննան դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Կարոտե՞լ էիք ինձ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադոննան պատասխանելով հետեւորդի այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, ոճաբանը գրել էր․ «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով»։



© NEWS.am STYLE