Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ Ռոստովից

19:33   27 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է Ռոստով քաղաքից։  Կադրերում նա կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․

«Ռոստովում անցած անգամ չէի հասցրել լավ պտտվել, այսօր սխալս ուղղեցի և ինձ թվում է՝ այստեղ ամեն բան է հայկական. շենքերն ու փողոցները, մարդկանց բնավորությունն ու ապրելակերպը, իսկ ուտելիքըըըը... մմմմմմ, «մատներդ հետը կուտես»:

Նշենք, որ օրերս տեղադրած լուսանկարներում Լիլիթը ներկայացել էր շքեղ կերպարում։  Նա կրում էր վարդագույն երանգի, հուլունքներով, բեմական զգեստ եւ նույն երանգի կաշվե բաճկոն։ Վարսերը գեղեցիկ հարդարված էին, վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին երկար ականջօղերը։ 



© NEWS.am STYLE