Մարինկա Խաչատրյանը՝ աշնանային կերպարում

23:22   27 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային, հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին սեւ երանգի զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Մարինկան գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել՝ ժամացույց եւ լայնեզր գլխարկ։ Չնայած Մարինկան հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն դերասանուհու էջը լի է հաճոյախոսությոններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Դերասանուհին այն համադրել էր խոշոր գոտու հետ։ Մարինկան պարզ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին խոշոր ականջօղեր էր ընտրել եւ մատանի։



© NEWS.am STYLE