Սլացիկ ոտքեր, մինի զգեստ․ Լիլի Սարգսյանի գրավիչ կերպարը՝ Վենեսուելայից

10:48   28 հոկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագու-հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է մարմինն ընդգրկող, սեւ երանգի, մինի զգեստ։ Կերպարն ամբողջացրել են նույն երանգի բարձրակրունկները։ Մոդելը նուրբ շպարով է, վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Շատ շնորհակալություն, Վենեսուելա»։

Նշենք, որ ավելի վաղ Լիլին լուսանկար էր հրապարակել, որում իր երկրպագուներին ու էջի հետեւորդներին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր պուտավոր, կարճ զգեստ, կերպարը համալրել էին բարձրակրունկներն ու ծղոտե լայնեզր գլխարկը։



© NEWS.am STYLE