Իրինա Հարությունյանը համարձակ բացվածքով զգեստով

12:42   28 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Իրինան կադրում կրում է սպիտկ երանգի, ատլասե, խորը դեկոլտեով զգեստ։ Վառ շպարով, գեղեցիկ հարդարված վարսերով է։ Կերպարն ամբողջացրել է մարգարտե զվնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ծնունդս շնորհավոր»։ Երգչուհու հետեւորդներն անմիջապես արձագանքել են՝ շնորհավորելով եւ բարեմաղթանքներ հղելով նրան։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իր մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում:

Լուսանկարը՝ Arginephoto-ի



© NEWS.am STYLE