Ճերմակ տոպ ու կիսատաբատ․ Մայա Պողոսյանի լողափնյա կերպարը

19:42   28 հոկտեմբերի, 2019

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է լողափնյա կերպարում։ Կադրում Մայա Պողոսյանը կրում է սպիտակ երանգի տոպ, նույն գույնի ուլտրակարճ կիսատաբատ, իսկ կերպարն ամբողջացրել են ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։  Հրապարակմանը կից Մայան մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ օրերս Մայա Պողոսյանը կադր էր հրապարակել, որում իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացրել է ամառային կերպարը։ Կադրում Մայա Պողոսյանը կրում էր տոպ, ուլտրակարճ ջինսե կիսատաբատ։ Հրապարակմանը կից Մայան մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE