Ջուլիա Ռոբերթսը դարձավ 52 տարեկան. ի՞նչն է նրան երջանկացնում եւ ինչո՞ւ է դերասանուհին իր կյանքը հրաշալի համարում

15:03   28 հոկտեմբերի, 2019

«Սիրունիկը», «Էրին Բրոկովիչ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Օուշենի 12 ընկերները», «Սպիտակաձյունիկ. Թզուկների վրեժը» եւ այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:

Ջուլիան այն դերասանուհիներից է, որը ճանաչման է հասել շատ վաղուց, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության, բայց մինչ օրս շարունակում է պահպանել իր բարձր դիրքերը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիների ցանկում:

Կյանքի մասին դերասանուհու պատկերացումներին ավելի ցայտուն կարելի է ծանոթանալ նրա արտահայտած մտքերով: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես հավատում եմ, որ եթե երկու մարդ սրտերով կապված են միմյանց, կապ չունի՝ ով են, որտեղ եւ ինչ են անում, նրանց ոչինչ չի խանգարելու միասին լինել»:

«Որքան մեծանում ես, ավելի լավ ես սկսում գիտակցել, որ կյանքը փխրուն բան է. սա լավ մոտիվացիա է, որպեսզի ամեն առավոտ անկողնուց վեր կենաս ուրախ տրամադրությամբ»:

«Ինձ մի մոլ ցույց տվեք ու ես միանգամից կերջանկանամ»:

«Դու կարող ես շատ ազնիվ լինել քո կերտած կերպարի մեջ, բայց երբ վերադառնում ես տուն, պետք է թողնես նրան նկարահանման հրապարակում եւ դառնաս «դու»»:

«Ես շատ հազվադեպ եմ բարկանում, իսկ երբ դա պատահում է, պատճառն, իսկապես, լուրջ է լինում: Իսկ սովորաբար ես շատ թեթեւ եմ տանում ամեն ինչ»:

«Ես երջանիկ եմ այն կյանքով, որով ապրում եմ»:

«Երբ խոսքը ֆիլմերում համբույրի մասին է, կարծում եմ՝ երբեմն քիչն ավելի շատ է»:

«Կախարդական է ինձ համար այն, երբ դու ֆիլմ ես ստեղծում, եւ այն հաջողության է հասնում, իսկ օրվա ավարտին դու դրական զգացողություն ես ունենում՝ գիտակցելով, որ եւս մի փորձ ձեռք բերեցիր»:

«Իմ կյանքը, պարզապե, հրաշալի է՝ ես լավ մարդկանց եմ ճանաչում եւ ես տարբեր, բայց մեկը մյուսից հրաշալի հարաբերություններ եմ ունեցել»:

«Ես երկար ժամանակ չեմ անցկացնում հայելու դիմաց»:

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE