Հոակին Ֆենիքսը նշում է 45-ամյակը. 6 հետաքրիր փաստ՝ Ջոկերի մասին

16:04   28 հոկտեմբերի, 2019

Հոլիվուդյան աստղ Հոակին Ֆենիքսը, որը ֆիլմասերների շրջանում առավել հայտնի է՝ որպես Ջոկեր, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, նշում է ծննդյան 45-ամյակը: Դերասանը հայտնի է նաեւ «Գլադիատոր», «Անցնել սահմանը» եւ «Վարպետը» ֆիլմերից, սակայն վերջին շրջանում առավել հաճախ քննարկվում է «Ջոկեր» ֆիլմի համար:

Եվ քանի դեռ ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում, NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Հոակինի մասին մի քանի ոչ հայտնի փաստ, որոնք կհետաքրքրեն թե նրա, թե նրա հայտնի կերպարի երկրպագուներին:

Նա կրթությունը ստացել է տնային պայմաններում

Հոակինը նկարահանվել սկսել է 6 տարեկանից, իսկ երբ ընտանիքով տեղափոխվել են Հարավային Կալիֆորնիա, նա իր կրթությունը սկսել է ստանալ տանը՝ հրավիրված ուսուցիչների օգնությամբ: Դերասանը, սակայն, հարցազրույցներում նշում է, որ զղջում է այն բանի համար, որ չի հասցրել նորմալ ուշադրություն դարձնել կրթությանը:

Նա չի լուսանկարվում երկրպագուների հետ

Բայց դերասանը բնավ էլ այդպես չի վարվում, որպեսզի անհասանելի կամ շատ աստղային թվա. հակառակը, նա նախընտրում է լուսանկարվելու փոխարեն, պարզապես, օգտագործել այդ մի քանի վայրկյանն ու հաճելի զրույց ունենալ իրեն մոտեցած մարդկանց հետ:

Իր կարիերայի սկզբում նա ներկայանում էր Լիեֆ անվամբ

1978 թ-ին Հոակինը փոխել էր իր անունը Լիեֆի, քանի որ ինչպես նշել էր դերասանը, իրեն նյարդայնացնում էր այն, որ մարդիկ սխալ էին արտաբերում իր անունը: Այնուամենայնիվ, 1991 թ-ին նա որոշել է վերադառնալ իր իրական անվանը:

Դերասանը մինչ օրս տագնապի զգացողություն է ունենում նկարահանման հրապարակում

Չնայած տարիների մեծ փորձին՝ նկարահանումների նախորդող օրերին եւ հենց տվյալ օրը Հոակինը տագնապի եւ հուզմունքի մեծ զգացողություն է ունենում: Բայց դերասանը նշում է՝ դա հաճելի բան է:

Նա բուսակեր է դարձել 3 տարեկանից

Դերասանը վաղ մանկությունից սկսած չի ուտում միս: Դա սկսվել է այն բանից հետո, երբ նրա աչքի առաջ մի ձկնորս դաժանությամբ սպանել է իր որսին: Այնուամենայնիվ, դերասանը խոստովանում է՝ թեպետ իրական կյանքում երբեք չի կրում կենդանիների կաշվից պատրաստված հագուստ, բայց ֆիլմերում երբեմն կերպարների բերումով ստիպված է լինում…

Ռեժիսոր Ուորներ Հերցոգը մի անգամ փրկել է նրա կյանքը

2006 թ-ին Հոլիվուդում երթեւեկելու ժամանակ դերասանը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ավտոմեքենան շրջվել է: Ռեժիսոր Ուորներ Հերցոգը, որը մոտակաքում էր ապրում, եւս անցնում էր այդ ճանապարհով: Նկատելով շրջված ավտոմեքենան՝ ռեժիսորը նետվել է դրա կողմ ու փրկել վարորդին:

Լուսանկարները՝ Chris Pizzello/Invision/AP, Interview Magazine, denofgeek.com



© NEWS.am STYLE