10:14 29 հոկտեմբերի, 2019Մաքսիմ Ֆադեեւն անկեղծացել է կնոջ՝ Նատալյայի հետ հարաբերությունների մասին։ Իր կարիերայի սկզբին երաժշտի կինը ցանկացել է հեռանալ նրանից։ Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Судьба человека» հաղորդման ժամանակ նա խոստովանել է, որ Նատալյային սիրահարվել է առաջին հայացքից եւ ծնկաչոք խնդրել է նրա հետ ժամադրության գնալ, իսկ նրանց սիրավեպն ավարտվեց հարսանիքով։

Ամուսնությունից երկու տարի անց ամուսինները տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Ֆադեեւի կարիեան կտրուկ սկսեց աճել։ Պրոդյուսերի առաջին մեգահաջողված նախագիծը, ինչպես հայտնի է, երգչուհի Լինդան էր։ Եվ այստեղ ամեն ինչ փոխվեց։ Նա հաճախ էր ուսերին կանացի վարսերի հետքերով կամ այլ անձանց օծանելիքների բույրով տուն գնում։ Մեկ անգամ Մաքսիմը՝ այտին շրթներկով հայտնվել է Նատալյայի առջեւ։
«Մտնում եմ տուն, իսկ նա հավաքում է ճամպրուկը։ Ես սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում։ Իսկ նա ինձ մոտեցրեց հայելուն եւ ցույց տվեց համբուրած դեմքս։ Ինձ ասաց․ «Ես սրա նմանի հետ չեմ ապրի»», - պատմել է Ֆադեեւը։

Մաքսիմը հասկացել է իր սխալը, ինչպես ասում են՝ չափը, աստիճանը, խորությունը․․․ «Ես այլ հայացքներ ունեի, սակայն կանանց հետ ժամանցի տարբերակն իմ համար չի եղել երբեք», - հայտարարել է պրոդյուսերը։ Կնոջը կանգնեցնելու համար նա իրեն կարգի է բերել եւ կտրել վարսերը։ Այնուհետեւ վերադարձա ճամպրուկով դռան մոտ կանգնած կնոջը։ «Ես նրան հարցրի․ «Իսկ սրա նմանի հետ կապրե՞ս»։ Նա պատասխանեց, որ կփորձի», - հավելել է Ֆադեեւը։ Այնուհետեւ Մաքսիմը կնոջը սկսել է ավելի արժեւորել նրան, նրա զգացմունքները եւ ցանկությունները։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները հայտնի պրոդյուսերը եւ «Серебро» խմբի մեներգչուհի Օլգա Սերյաբկինան սիրավեպ ունեն, իսկ աղջիկը որոշում է, թե ում հետպիտի աշխատի Ֆադեեւը, իսկ ում հետ՝ ոչ։

Հենց այդ պատճառով էլ «Серебро» խմբից հեռացավ Ելենա Տեմնիկովան։ Հենց այս նույն պատճառով Ֆադեեւի հետ դադարեց աշխատել երգչուհի Նարգիզը, որը նույնպես առանց անուններ տալու թեթեւ ակնարկ է արել Ֆադեեւի եւ Սերյաբկինայի կապի մասին․․․
Աղբյուրը՝ Cosmo, Россия1