Մոնիկա Բելուչին չի բացառել, որ դեմքի մաշկը ձգելու միջամտության կդիմի

12:19   29 հոկտեմբերի, 2019

55-ամյա Մոնիկա Բելուչիի կյանքը բաղկացած է մշտական ճանապարհորդություններից եւ աշխարհով մեկ շրջագայություններից։ Օրերս աստղը նկատվել է օդանավակայանի ճանապարհին։ Պապարացիները լուսանկարել են դերասանուհուն, երբ նա լքում էր Հռոմում գտնվող իր բնակարանը:

Լուսանկարներում Մոնիկան կրում է իր նախընտրած սեւ երանգի կոստյում, նստում է մեքենայի հետեւի նստատեղին: Վերջերս Մոնիկա Բելուչին նկարահանվել է ռուսական Numero-ի դեկտեմբերյան համարի շապիկի համար. դերասանուհին իր Instagram-ում կիսվել է ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքի կադրերով: Լուսանկարների հեղինակը Ռիկարդո Աբրահաոն է, որը նույնպես սերտորեն համագործակցում է Եվա Հերցիգովայի, Սառա Սամպայիոյի, Թոնի Գարնի եւ այլոց հետ:

Մոնիկա Բելուչին հետեւորդների հետ կիսվել է նաեւ իր կարիերայի սկզբում արված արխիվային լուսանկարով: Սեւ-սպիտակ կադրում նա կերպարանք է ընդունել առանց հագուստի եւ բաց թողնված մազերով:

«Իմ արխիվում գտնվել է տաղանդավոր Ռիչարդ Ավեդոնի լուսանկարը», - կադրին կից գրել է Մոնիկան։

Համացանցի շատ օգտատերեր հերթական անգամ հիացել են Մոնիկա Բելուչիի գեղեցկությամբ և նշել են, որ տարիների ընթացքում նա գրեթե չի փոխվել: Ի դեպ, մեկ ամիս առաջ դերասանուհին նշել է իր 55-ամյակը եւ խոստովանել է, որ հանգիստ է վերաբերում իր տարիքին: Աստղը հայտնել է, որ պլաստիկ վիրահատությունների չի դիմել, սակայն չի բացառում, որ ապագայում կդիմի դեմքի մաշկի ձգելու պրոցեդուրաների:

Աղբյուրը՝ Экспресс газета, Instagram, Jacarta Post



© NEWS.am STYLE