«Միշտ հիշեք՝ կյանքը հրաշալի է, կարեւորը՝ թեթեւ նայել նրան»․ Լիլիթ Բաբասյանը՝ գրավիչ կերպարում

10:42   29 հոկտեմբերի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

View this post on Instagram

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի  էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է գրավիչ կերպարում։ Հոլովակում Լիլիթը կրում է սեւ, կաշվե կիսաշրջազգեստ, վառ երանգի վերնաշապիկ։ Վարսերը կիսով չափ հավաքված են։ Կերպարն ամբողջացնում են սեւ սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից հայտնի սննդաբանը գրել է․

«Միշտ հիշեք՝ կյանքը հրաշալի է, կարևորը՝ թեթև նայել նրան։ Ձեզ շրջապատեք լավ մարդկանցով ու լավ էմոցիաներով։ Սիրելիներս, թող վաղն ավելի լավ օր լինի, քան երեկ էր»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը կրում էր ճերմակ վերնաշապիկ, ջինսե, կարճ կիսատաբատ եւ ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկներն ու փոքրիկ թրենդային պայուսակը։  Կադրին կից սննդաբանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Չկողմնորոշվեցի՝ 1, 2, թե՞ 3»։



© NEWS.am STYLE