Մեջքը բաց զգեստ, վառ շպար․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

11:37   29 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է մեջքը բաց, երեկոյան զգեստ։ Վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Կադրին կից նա գրել է․ ««Լույսից լույսե» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Գիշերվա ժամը 4:30, առանց մեկ րոպե հոգնելու,լավ տրամադրությամբ շարունակում էինք նկարահանումները»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ժանյակավոր, սեւ խորը դեկոլտեով վերնաշապիկ էր կրում, մուգ կապույտ ատլասյա վերնազգեստ։ Նա մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շղթան։



© NEWS.am STYLE