«Միշտ գեղեցիկ եւ կանացի»․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը

13:46   29 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։  Կադրում երգչուհին վառ շպարով է, վարսերը ալիքավոր են։ Նա կրում է սեւ զգեստ։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Շուտով նոր, կարծում եմ գեղեցիկ ֆոտոշարք»։ Իսկ երգչուհու լուսանկարին կից երկրպագուները գրել են․ «Տարիները Լիլիթի կողքով անցնում են, միշտ գեղեցիկ եւ կանացի։ Շատ եմ սիրում ձեզ», «Դուք շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր որդու՝ Կարենի հետ։ Մայր ու որդի կրում էին հայկական տարազ։ Հրապարակումներին կից Լիլիթը գրել էր․ «Կարենս, բարի գալուստ»։



© NEWS.am STYLE