«Իմ ամուսնությունը կեղծ է եղել»․ Լոլիտայի մարզիչ ամուսինը ինը տարի խաբել է նրան

14:21   29 հոկտեմբերի, 2019

Դեռ օրինական ամուսիններ Լոլիտա Միլյավսկայան եւ Դմիտրի Իվանովը որոշել են տարբեր ձեւերով վերջ տալ հարաբերություններին: Ամուսինը՝ ավանդական. հոկտեմբերի սկզբին նա ամուսնալուծության համար դատական հայց է ներկայացրել Մոսկվայի Բասմանյան դատարան։ Իսկ, ահա, երգչուհին որոշել է հիշողությունից եւ անձնագրից ընդհանրապես ջնջել ամուսնության ինը տարիները։ Արտիստուհին պահանջում է, որ իր հինգերորդ ամուսնությունը երիտասարդ ամուսնու հետ կեղծ ճանաչվի (Իվանովին, որը 12 տարով փոքր է Միլյավսկայայից, երգչուհին վերջերս անվանում է «ալֆոնս» եւ «արյուն խմող»)։

Картинки по запросу лолита муж инстаграм

Արտիստուհու պաշտպան Սերգեյ Ժորինի խոսքերով, երգչուհուն երիտասարդի մասին որոշ փաստեր են հայտնի դարձել: Դրանցից պարզ է դառնում, որ սպորտսմենն ամուսնության պահին մտադիր չի եղել ընտանիք կազմել:

Похожее изображение

Իսկ, թե ինչի մասին է խոսքը, Լոլիտայի ներկայացուցիչը չի հստակեցրել: Սակայն նա նշել է, որ այդ հանգամանքները բավարար են միությունը կեղծ ճանաչելու համար: Սա նշանակում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների համատեղ ձեռք բերված ունեցվածքը հավասարապես չի բաժանվելու: Իր ճշմարտացիությունը հաստատելու դեպքում արտիստուհին կկարողանա հետ պահանջել գրեթե ամբողջ գումարը եւ գույքը, որը նա տվել կամ գնել է ամուսնու համար:



© NEWS.am STYLE