Քորթնի Քարդաշյանը՝ հայ դիզայներ Ալեքսանդր Արուտյունովի հեղինակած հագուստով

16:22   29 հոկտեմբերի, 2019

Հայտնի հեռուստաաստղ, մոդել ու գեղեցիկ կյանքի մասին պատմող Poosh կայքի հիմնադիր Քորթնի Քարդաշյանը, ըստ ամենայնի գերվել է հայ դիզայներների աշխատանքներով։ Հայաստան կատարած այցի ընթացքում Քիմի ավագ քույրը հայտնվեց Գառնիի հեթանոսական տաճարում ներկայացել էր հայ դիզայներ Մանե Խաչատրյանի (Հայաստան) եւ նրա  «The Muse» բրենդի հագուստով, իսկ այսօր նա հրապարակել է լուսանկար, որում մեկ այլ հայ դիզայների՝(ճիշտ է մոսկովյան) Ալեքսանդր Արուտյունովի հագուստով է։

Քորթնին իր Instagram-ի stories բաժնում լուսանկար է տեղադրել, որում նա շագանակագույն զգեստով է, որով նա համալրել է իր սիրելի բրոնզերների շարքը։

View this post on Instagram

A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash) on

«Ամառային ամիսներն ավարտվեցին, եւ (հաշվի չառնելով Լոս Անջելեսի կլիման), մեր արեւայրուքը կամաց-կամաց սկսում է անցնել: Եթե Ձեզ անհրաժեշտ է բրոնզերների մոգություն, մենք միասին հավաքել ենք «մաքուր» բրոնզներ, որոնք արժե ավելացնել ամենօրյա դիմահարդարման համար», - ասվում է կայքում:

Ալեքսանդր Արյուտունովը նորաձև հագուստի եւ զարդերի դիզայներ է: Դիզայների հաճախորդներից եւ նրա աշխատանքների երկրպագուներից են  Օլգա Շելեստը, Եկատերինա Վոլկովան, Մաշա Մալինովսկայան, Մարիա Կրավցովան, իսկ A-Studio-ի մենակատար Քեթի Թոփուրիան դարձել է 2012/13 աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը:



© NEWS.am STYLE