Ինչպես է Ադելին հաջողվել ազատվել ավելորդ քաշից եւ ամբողջովին փոխել կյանքը

11:11   30 հոկտեմբերի, 2019

Ադելն ամուսնու՝ Սայմոն Կոնեկի հետ ամուսնալուծությունից հետո ամբողջովին վերանայել է իր կենսակերպը. 31-ամյա շիկահեր աստղն իրեն նվիրվել է մարզվելուն եւ կատարելագործում է կազմվածքը։

Ադելը նոր կյանք է սկսել եւ նիհարել է ութ կիլոգրամով: Առաջին անգամ աստղային գործընկերները կարողացել են գնահատել նրա կազմվածքը ռեփեր Դրեյքի ծննդյան օրը: Բրիտանուհին երեկույթին ներկայացել էր մարմինն ընդգրկող զգեստով, որն ընդգծել է նրա նոր կերպարը։

Նա պատմել է, որ նման փայլուն արդյունքների հասնել է իր պիլատեսով զբաղվելու շնորհիվ: Ադելը մարզումների սկսել է հաճախել դեռ տարվա գարնանը, իսկ արդյունքն առավել ակնհայտ լինելու համար բրիտանուհին վարձել է անձնական մարզիչ:

Երգչուհին պնդում է, որ բաց չի թողել ոչ մի մարզում: Ադելի ընկերների խոսքերով նա ավելի կարգապահ եւ նոր ռեժիմին անսահման նվիրված է դարձել: «Այն բանից հետո, երբ նա սկսեց զբաղվել իր մարմնով, նրան հաջողվեց ամբողջովին փոխել կյանքը եւ նույնիսկ մտածելակերպը», - մեջբերում է Mirror-ը՝ աստղին մոտ կանգնած աղբյուրների խոսքերը:

Մարզումների սկզբում Ադելը շատ կասկածներ ուներ: Նա չգիտեր, թե մարզումներն ու նոր ռեժիմը կհամապատասխանե՞ն իրեն, արդյոք կկարողանա՞ ինքն իրեն հաղթահարել եւ ազատվել ավելորդ քաշից: Սակայն առողջության բարելավման հետ բոլոր կասկածներն անհետացան:

Ամուսնու հետ երգչուհին բաժանվել է ապրիլ ամսին։ Սթրեսն ու դեպրեսիվ վիճակը երգչուհու մոտ բարդույթներ չառաջացրին, այլ խթան հանդիսացան, որպեսզի նա աշխատի իր եւ մարմնի վրա։ Չնայած բաժանութոյւնից հետո երկար ժամանակ չի տխրել, արդեն 3 ամիս անց պապարացիները նրան նկատեցին մեկ այլ տղամարդու հետ ձեռք ձեռքի բռնած։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE