Բրիտանացիները Քեյթին ավելի շատ սիրում են, քան Մեգանին․ հարցման արդյունքներ

13:13   30 հոկտեմբերի, 2019

Սասեքսի դքսուհին շարունակում է կորցնել դիրքերը: Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը հաստատել է, որ բրիտանացիները նախապատվությունը տալիս են Քեյթ Միդլթոնին:

Ուսումնասիրության արդյունքում երկու հազար հարցումն անցած բրիտանացների միայն 33%-ն է համակրանք հայտնել Մեգան Մարքլի նկատմամբ: Միեւնույն ժամանակ շատերը կարծում են, որ արքայազն Հարրիի կինը կեղծավորություն է ցուցաբերում շրջակա միջավայրը պաշտպանելու հարցում:

Մեգան Մարքլի հանդեպ անվստահությունն առաջացել է այն բանից հետո, երբ նա այս տարվա օգոստոսին մեկ շաբաթվա ընթացքում 4 անգամ օգտվել է մասնավոր ինքնաթիռից՝ Անգլիայից Իբիցա եւ Նիցցա մեկնելու համար։ Հարցման արդյունքները ցույց են տվել նաեւ, որ 44% -ը նախընտրում է Քեյթ Միդլթոնին, հայտնում է Mirror- ը: 23% -ը վստահ է, որ ավելի լավ կլինի, որ արքայազն Հարիին եւ նրա կինը տեղափոխվեն Լոս Անջելես:

Այդուհանդերձ հարցվածների 55%-ը կարծում է, որ նախկին դերասանուհին դրական ազդեցություն է ունեցել թագավորական ընտանիքի վրա ու փոխել է դրա կյանքի ընթացքը:

Մեգան Մարքլի երկրպագուները գտնում են, որ լրատվամիջոցները կողմնապահություն են անում. 27% -ը կարծում է, որ դա պայմանավորված է ռասիստական նախապաշարմունքներով:

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE