14:26 19 հուլիսի, 201339-ամյա բրիտանական մոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսսը Լոնդոնում ներկայացրել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խոշորագույն Carphone Warehouse ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված աքսեսուարները: Ըստ The Telegraph-ի, հավաքածուի փակ շնորհանդեսն անցկացվել է The Ivy ակումբում:


Մոդելն ինքն է մշակել սարքավորումների համար նախատսված աքսեսուարների շարքը:



«Հեռախոսի պատյանը նույնքան կարեւոր աքսեսուար է, ինչպես պայուսակը կամ կոշիկը: Զարմանալի է, որ այս բնագավառում ընտրությունը մեծ չէ: Ես ամբողջությամբ խորամուխ էի եղել սարքավորումների համար աքսեսուարների դիզայնի գործընթացում եւ ցնցված էի վերջնական արդյունքից»,- ավելի վաղ հայտարարել էր մոդելը:
Հավաքածուն համեստ է, Քեյթի սիրելի սեւ գույնով: Մի քանի ամսից մոդելի դիզայներական աշխատանքի արդյունքները վաճառվելու են ամբողջ երկրում: