HBO-ն չեղարկել է Նաոմի Ուոթսի մասնակցությամբ «Գահերի խաղ»-ի սփին-օֆֆն ու հայտարարել նորի մասին

18:12   30 հոկտեմբերի, 2019

HBO  հեռուստաալիքը նկարահանում է «Գահերի խաղ»-ի նոր սերիալ-պրիկվելը։ Այն Տարգարիենների տոհմի մասին է, հայտնում է հեռուստաընկերության կայքը։

Season 7 Khaleesi GIF by Game of Thrones

Սյուժեի հիմքում ընկած կլինի Ջորջ Մարտինի «Երգ սառույցի եւ կրակի» վեպերի շարքը, որի գործողությունները տեղի են ունեցել սերիալից 300 տարի առաջ եւ կպատմի ամենահզոր՝ Վեստերոսի Տան մասին՝ Տարգարիենների տոհմի պատմությունը:

Ավելի վաղ Hollywood Reporter- ը հաղորդել էր, որ HBO- ն չի շարունակի Ջեյն Գոլդմանի սցենարով «Գահերի խաղ» սերիալի պրիկվելի նկարահանումները։

Streaming Game Of Thrones GIF by HBO

Փորձնական սերիան, իբր ալիքի դժգոհությունների պատճառով երկար ժամանակ խմբագրվել է: Ըստ լուրերի, նկարահանումներն իրականացվել են Հյուսիսային Իռլանդիայում, բայց տարածաշրջանում նրանք խնդիրներ են ունեցել:



© NEWS.am STYLE