Ջինսե տաբատ եւ պիջակ․ Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները՝ Գյումրիից

13:43   30 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր աշնանային հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպորտային ոճի հանդերձանքով է, կրում է սպիտակ վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ բաճկոն։ Կերպարը համալրել են սպորտային կոշիկներն ու վառ երանգի գուլպաները։ Ինչպես նշել է Օլյան՝ կադրերն արվել են Գյումրի քաղաքում։ Հրապարակմանը կցի որեւէ մեկնաբանության չենք հանդիպում։

Նշենք, որ ավլի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին կանաչ երանգի կոստյում էր կրում։ Փայլուն հագուստի տակից երեւում էր նաեւ սեւ գույնի տոպը Օլյա Հակոբյանը գեղեցիկ դիմահարդարում եւ վարսահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր սեւ, փոքրիկ պայուսակը։ Հետեւորդները շտապելէին հաճոյախոսություններ անել դերասանուհուն։



© NEWS.am STYLE