Արտահայտիչ վառ շրթներկ․ Շողեր Թովմասյանի հմայիչ լուսանկարը

14:47   30 հոկտեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Շողերը կրում է սեւ երանգի հագուստ։ Նա վառ կարմիր շրթներկով է, վարսերը հավաքված են։ Դերասանուհին հրապարակմանը կից հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ուշադրությու՜ն!!!Ով առաջինը գուշակեց արդյո՞ք իմ քիթը վիրահատած է թե ոչ, նա ստանում է իմ կողմից նվեր մրցանակ։ Նախապես ասեմ, որ ինձ շատ լավ ճանաչող մարդիկ՝ (հարազատներ, ընկերներ, բարեկամներ) քոմենթ չթողնեք))) Դե սկսեցինք»։ Հարցին պատասխանել է նաեւ Շողերի ամուսինը՝ հումորիստ, դերասան, հանդիսավար, երաժիշտ Գրիշա Աղախանյանը։ Նա գրել է․ «Առաջին հայացքից, ոնց որ վիրահատած լինի, բայց ձեր քիթը վիրահատած չի»։ Ինչին կինը հումորով պատասխանել է ամուսնուն՝ ասելով, թե որտեղից գիտի նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնաշապիկ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Դերասանուհու կերպարը դուր էր եկել հետեւորդներին, նրանք հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ», «տաղանդավոր դերասանուհի»։

Գլխավոր լուսանկարը՝ a.m.a._photography-ի



© NEWS.am STYLE