Անսպասելի․ Մաքսիմ Ֆադեեւը չեղարկել է իր լեյբլի երաժիշտների հետ կնքած պայմանագրերը

14:08   30 հոկտեմբերի, 2019

Մաքսիմ Ֆադեեւը հայտարարել է իր՝ MALFA լայբլի ու համագործակցող բոլոր երաժիշտների հետ կնքած պայմանագրերը դադարեցնելու մասին, բացառությամբ երկուսի, որոնց հետ կան նաեւ դատական վեճեր: Պրոդյուսերն այս մասին տեսահաղորդագրություն է տեղադրել YouTube-ում:

«MALFA լեյբլը, որի անփոփոխ ​​ղեկավարն արդեն ավելի քան 30 տարի ես եղել եմ, որոշել է առանց բացառության բոլոր արտիստների հետ դադարեցնել պայմանագրերը: Ողջ կոնտենտն անհատույց օգտագործման համար տրամադրել ենք մեր նախկին արտիստներին։ Բացառությամբ երկու արտիստների, որոնց հետ, ցավոք սրտի չենք կարողացել պայմանավորվել։ Նրանց հետ կան դատական վեճեր: Բոլորին, ովքեր համատեղ աշխատանքով ժամանակին կապված են եղել մեզ հետ անկեղծ մաղթում եմ հաջողություն: Մենք առաջ կշարժվենք՝ փորձելով ցույց տալ ձեզ այն արտադրանքը, որի համար մեզ մոտ տեղի են ունեցել այսպիսի փոփոխություններ: Որակյալ արտադրանք: Կարեւոր արտադրանք: Շնորհակալ եմ բոլորիդ ՝ հասկանալու համար », - մեջբերում է Ֆադեեւին՝ StarHit-ը:

Մաքսիմը համարում է, որ MALFA-ն ինքատիպ մաս-մարկետ է եղել, իսկ այժմ նա մտածում է ստեղծել էքսքլյուզիվ կազմակերպություն, որը կաշխատի սահմանափակ քանակությամբ արտիստների հետ։



© NEWS.am STYLE