«Սիրեք կյանքը, այն մեկն է»․ Իրինա Հարությունյանը՝ գրավիչ կերպարում

17:41   30 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ ու գրավիչ կերպարում։ Իրինան կադրում կրում է սեւ երանգի, խորը դեկոլտեով վերնաշապիկ, նույն երանգի տաբատ եւ բաց գույնի վերնազգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են լայեզր գլխարկն ու կաշվե ձեռնոցները։ Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ավելի շատ պոզիտիվ։ Սիրեք կյանքը, այն մեկն է»։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր շքեղ կերպարում։ Իրինան կադրում կրում էր աերանգի, ատլասե, խորը դեկոլտեով զգեստ։ Վառ շպարով, գեղեցիկ հարդարված վարսերով էր։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ծնունդս շնորհավոր»։ Երգչուհու հետեւորդներն անմիջապես արձագանքել են՝ շնորհավորելով եւ բարեմաղթանքներ հղելով նրան։



© NEWS.am STYLE