Հաստատվեց․ Աննա Սեդոկովան սիրավեպ ունի բասկետբոլիստի հետ

11:17   31 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Սեդոկովան վաղուց դադարել է թաքցնել անձնական կյանքի մանրամասները: Բոլորը գիտեին նրա եւ հայտնի բասկետբոլիստ Յանիս Տիմի սիրավեպի մասին:

Սակայն ոչ մի հաստատում սպորտսմենի կողմից չի եղել։ Եվ վերջապես նա արտիստուհու հետ լուսանկար է հրապարակել, որն ապացուցում է նրանց միջեւ առկա սիրահային հարաբերությունը։

Լուսանկարում, որը Յանիիսը հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում,  նա պատկերված է Աննայի հետ։ Տղամարդն ամուր գրկել է երգչուհուն, որը կրում է դեղին սպորտային կստյում: Լուսանկարն ամբողջացրել է վառ կարմիր հսկայական սիրտ սմայլիկը, որը Տիման տեղավորել է կադրի վերին աջ անկյունում: Պարզվել է, որ բասկետբոլիստը զգացմունքների արտահայտման հարցում բավականին ժլատ է:

Այս դեպքից կարճ ժամանակ առաջ Սեդոկովան սոցցանցերի իր էջում ընտրյալի հետ կադր էր հրապարակել։ Նա պակաս ամաչկոտ է գտնվել եւ սիրելիին սեր է խոստովանել։

Հիշեցնենք, որ առաջին անգամ նրանց սիրավեպի մասին սկսեցին խոսել այս տարվա օգոստոսին: Պապարացիները Թուրքիայում հանգստանալու ժամանակ «բռնացրել» էին աստղային զույգին: Աննան եւ Յանիսը երկար ժամանակ հերքում էին զարգացող հարաբերությունների մասին ենթադրությունները: Բայց, ավաղ, նրանք չէին կարող թաքցնել իրենց զգացմունքները: Հետեւաբար, Սեդոկովան շուտով հաստատեց, որ իրականում նա հանդիպում է ամուսնացած բասկետբոլիստի հետ:



© NEWS.am STYLE