Սարսափելի հետաքրքիր է․ Հելոուինի 10 լավագույն ֆիլմերը

16:46   31 հոկտեմբերի, 2019

Շատ շուտով Հելոուինն է, այնպես որ ժամանակն է հրավիրել ընկերներին ու պատրաստվել տոնին։

Մեր ցանկում կարող էին հայտնվել «Հելոուինի» բոլոր ֆիլմերն ու ֆրանշիզաները, սակայն կանգ կառնենք ամենահայտնիների վրա։

1․«Հելոուին»․ 1978թ․-ի դասական սարսափ ֆիլմ՝ նկարահանված Ջոն Կարպենտերի կողմից։ Գլխավոր հերոսը՝ Մայքլ Մայերսն է, որը լինելով երեխա սպանեց քրոջը։ 15 տարի անց նա փախչում է հոգեբուժարանից եւ շարունակում է ահաբեկված պահել հարազատ քաղաքի բնակիչներին։

2․«Հելոուին 2007»․ նախորդ ֆիլմի ռեմեյքն է, որը ստիպում է վերանայել Մայքլ Մայերսի ճակատագիրը։

3․«Ագռավ» (1994թ․). Բրենդոն Լին, որը մահանում է ֆիլմի նկարահանումների ժամանակ, կերտել է մահացած ռոք երաժշտի դերը, որը Հելոուինին վրեժխնդիր է լինում իրեն սպասնողներից։

4․«Դոնի Դարկո» (2001թ․)․ Բոլոր Սրբերի տոնի նախօրեին երիտասարդ Ջեյք Ջիլենհոլի հետ կարելի է պատրաստվել աշխարհի վերջին։

5․«Սուրբծննդյան մղձավանջը» (1993թ․) նույնպես հարմար է երեխաների հետ դիտելու համար: Սա հեքիաթային պատմություն է, թե ինչպես է Հելոուինի թագավորությունից Ջեք Սկելինգթոնը առեւանգում է Սանտային, որպեսզի իր տեղը զբաղեցնի Սուրբ Ծննունդի երկրում:

6․«Ֆոկուս-պոկուս» (1993թ․)․ ֆանտաստիկ կատակերգություն երեք կախարդ քույրերի մասին,որոնք հարություն են առնում Հելոուինի գիշերը:

7․«1000 դիակենրի տունը» (2003թ․)․ Հելոուինի նախօրեին երկու զույգ որոշում է այցելել հրեշների եւ խելացնորների խորհրդավոր թանգարան: Ավելորդ է ասել, որ սա լավ գաղափար չէր:

8․«Կախարդը Բլերից․ դասընթացներ մյուս աշխարհից» (1999թ․)․ կեղծ-վավերագրական ֆիլմը պատմում է երեք ուսանողների մասին, որոնք անհետ կորել էին անտառում անտառում բոլոր։

9․«Սպանող ձեռքը» (1999թ․)․ դեռահասը բացահայտում է, որ իր մեջ ներթափանցել են չարի հնագույն ուժերը: Որպես բոնուս`18-ամյա Ջեսիկա Ալբան:

10․«Հրեշի տունը» (2006թ․)․ եւս մեկ ընտանեկան ֆիլմ մեր ցուցակում: Մռայլ մուլտֆիլմը պատմում է մի տղայի պատմություն, որը պարզում է, որ հարեւանությամբ գտնվող տունը իսկական սպառնալիք է ամբողջ քաղաքի համար:

Աղբյուրը՝ Popcornnews



© NEWS.am STYLE