Սլացիկ ոտքեր, գեղեցիկ կազմվածք․ Աննա Դովլաթյանը ներկայացել է մինի զգեստով

11:37   31 հոկտեմբերի, 2019

Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չի արել: Իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա հանդես է եկել երեկոյան շքեղ կերպարում: 

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է շագանակահույն երանգի, երեկոյան, փայլուն կտորից, կարճ զգեստ, սեւ երանգի ոճային բարձրակրունկներ։ Աննան վառ, երեկոյան դիմահարդարմամբ է, վարսերը հավաքված։ Աքսեսուարներից Աննան նախապատվությունը տվել է մեծ ականջօղերին։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում, նա կրում էր սպորտային ոճի, սեւ երանգի տաբատ, կաթնագույն վերնազգեստ։ Կերպարը համալրել էին ճերմակ սպորտային կոշիկները, նույն երանգի պայուսակն ու սպորտային գլխարկը։ 



© NEWS.am STYLE