Ինչու են իրականում փակել «Прожекторперисхилтон» հաղորդումը․ Սվետլակովը մեկնաբանում է

22:14   31 հոկտեմբերի, 2019

Նախկինում ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Прожекторперисхилтон» կատակգական հաղորդումը փակվեց, քանի որ չէին կարող որոշակի թեմաների շուրջ կատակներ անել: Այս մասին РБК-ի հետ հարցազրույցում ասել է ծրագրի նախկին հաղորդավար Սերգեյ Սվետլակովը:

«Հեռուստատեսությունում բացարձակապես չկա սրություն, քանի որ հեռուստաալիքների ձեւաչափերը թույլ չեն տալիս: «Прожекторперисхилтон»-ը փակվեց, քանի որ ձեւաչափը խանգարեց մեզ եւ մենք չէինք ուզում ապուշի դերում հայտնվել: Մենք որոշ հարցեր չենք քննարկում երկրում, ասում ենք, որ Նորիլսկում գետնասկյուռն ունեցել է մեկ այլ գետնասկյուռ։ Եվ հենց դրա մասին ել կատակում ենք», ճ հայտարարել է Սվետլակովը։

Картинки по запросу прожекторперисхилтон

Դեկտեմբերին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան «Прожекторперисхилтон» համերգները՝ Սերգեյ Սվետլակովի, Իվան Ուրգանտի եւ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ: Մարտիրոսյանն իր Instagram-ում տեղադրել է համերգի պաստառը, որի վրա գրված է․ «Առանց ցենզուրայի։ Առանց արգելալքների։ Առանց Ցեկալոյի»:



© NEWS.am STYLE