«Դա գրավում է ուշադրությունս»․ հայտնի թուրք երգչուհին մեկնաբանել է Gucci-ի հայ մոդելի արտաքինը

15:04   31 հոկտեմբերի, 2019

23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը վերջերս կայացած Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունից հետո իր անսովոր արտաքինով «պայթեցրել է» սոցցանցերը, գրավել է թուրք երգչուհի Հյուլյա Ավշարի ուշադրությունը։ Փոփ-աստղը լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ իրեն դուր է գալիս այդ աղջիկը։

«Արմինե Հարությունյանը վերջին ժամանակներում իմ տեսած ամենախարիզմատիկ մարդն է։ Մի աշխարհում, որտեղ բոլորը միանման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ միանգամից աչքի է ընկնում»:

Աղբյուրը՝  Ermenihaber.am



© NEWS.am STYLE