«Ու թող ողջ աշխարհը սպասի»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

18:48   31 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը միկրոբլոգի իր էջում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ջերմ ու ընտանեկան լուսանկարով։

Երգչուհու Instagram-ում հրապարակված նոր կադրում նա պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Փոքրիկը մայրիկի գրկում է՝ կիսաքնած։ Սիլվան մեղմ ու ջերմ լուսանկարին կից գրել է․ «Ու թող ողջ աշխարհը սպասի»։ Սիլվայի գրառմանն անմիջապես արձագանքել են հետեւորդները՝ գրելով բազում դրական ու ջերմ խոսքեր։

Ավելի վաղ հրապարակված կադրում պատկերված էր Միլան։ Փոքրիկը ճերմակ հանդերձանքով էր։ Սիրված երգչուհին լուսանկարը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Ծննդյանս ամենաթանկ նվերը։ Իմ ՄԻԼԱ»։



© NEWS.am STYLE