«Բարի օր բոլորիդ ... տրամադրությունը`աշնանային, թռիչքային»․ Սոֆի Մխեյանի

19:34   31 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է աշնանային ոճային կերպարում։ Երգչուհին կրում է բաց երանգի վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ ջինսե բաճկոն։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները, շարֆն ու արեւային ակնոցը։ Աշնանային տրամադրությամբ լուսանկարին կից Սոֆին գրել է․ «Բարի օր բոլորիդ ... Տրամադրությունը`աշնանային, թռիչքային»։

Ավելի վաղ հրապարակած լոսւանկարում Սոֆին ներկայացել էր հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին վառ, միեւնույն ժամանակ շատ նուրբ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, նուրբ երանգի շուրթեր։ Կրում էր ուսը բաց, սեւ երանգի վերնաշապիկ։ Սոֆիի երկրպագուները կադրին կից արտահայտել էին իրենց հիացմունքն ու բազում դրական գրառումներ էին կատարել։



© NEWS.am STYLE