«Կրասնոդար»․ Լիլիթ Հովհաննիսյանի ձմեռային կերպարը

10:46   1 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է Կրասնոդար քաղաքից։ Նա նստած է քաղաքային նստարանին։ Կրում է մոխրագույն ջինսե տաբատ, նույն երանգի սպորտային կոշիկներ, նույն գույնի տաք բաճկոն, իսկ կերպարը համալրելէ  տաք գլխարկը։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին գրել է․ «Կրասնոդար»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել էր ամառային վերնաշապիկով, ջինսե տաբատով։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․

«Ռոստովում անցած անգամ չէի հասցրել լավ պտտվել, այսօր սխալս ուղղեցի և ինձ թվում է՝ այստեղ ամեն բան է հայկական. շենքերն ու փողոցները, մարդկանց բնավորությունն ու ապրելակերպը, իսկ ուտելիքըըըը... մմմմմմ, «մատներդ հետը կուտես»:



© NEWS.am STYLE