Սոնա Ռուբենյանը` ոճային կերպարում

11:46   1 նոյեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջը շատ ակտիվ է վարում։ Երգչուհին բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների եւ միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր հետեւորդ-երկրպագուներին։ Սոնան չի մոռանում նաեւ ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային, ոճային, առօրյա լուքը։ Երգչուհին կրում է սեւ երանգի սպորտային հագուստ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են բաց երանգի վերարկունոճային, պորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Կադրին կից Սոնան գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնան երկար կանաչ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Երգչուհին կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ականջօղերով։ 



© NEWS.am STYLE