ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   3 նոյեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Նոյեմբերի 3-ին հրաշագործ դառնալու եւ ձեր սիրելիի համար հրաշքներ գործելու ցանկություն կառաջանա: Եվ նա անպայման մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ կընդունի այդ հրաշքները:

ՑԼԵՐ

Այսօր անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ՝ ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան: Դրանք շատ կլինեն եւ միգուցե որոշների մասին մոռանաք: Ուստի, հարկավոր է համակարգել, գրել նոթատետրում եւ մոտ ապագայում օգտվել այդ փոփոխություններից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դժվար է լինելու ձեր սիրելիին հասկանալն ու ըմբռնելը: Ուստի, նրան չբարկացնելու համար փորձեք ավելի արագ ընկալել իր խոսքերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր ընտրյալը անհանգստանում է ձեզ համար՝ նույնիսկ եթե նա ցույց չի տալիս իր ներքին մտահոգությունը: Հետեւաբար, մի փորձեք նյարդայնացնել նրան եւ պատմեք ձեր կատարած քայլերի ու որոշումների մասին: Այդպես դուք ցույց կտաք, որ վստահում եք ձեր սիրելիին, եւ նրա սերը էական նշանակություն ունի ձեր կյանքում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին երգ, բանաստեղծություն կամ պեոմ ձոնելու ցանկություն կառաջանա՝ չնայած կկանգնեք որոշակի դժվարությունների առաջ: Իսկ եթե ձեզ հաջովի, ուրեմն գլուխգործոցն ապահովված է:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր մտահոգությունների մասին կիսվեք սիրելի անձնավորության հետ՝ նույնիսկ եթե դա ցավով պիտի անեք: Փորձեք հասկանալ, թե ինչ է անհագստացնում ձեզ եւ ինչպես պետք է դուրս գաք այդ իրավիճակից: Մնացած ոչնչի մասին պետք չէ մտածել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը հնարավոր է անսպասելի ընթացք ունենա: Ուստի, եթե ձեզ հետ բացասական ոչինչ չի պատահել, ուրեմն արդեն իսկ հաջողված օր եք ունեցել: Նույնն էլ կարելի է ասել ձեր զուգընկերոջ/զուգընկերուհու մասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այօսր կթվա, որ ձեր ընտրյալի կյանքում եւս մեկը կա: Սակայն պետք չէ շտապել մրցակից փնտրելու հարցում: Խորհեք, միգուցե շատ խանդոտ եք դարձել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը բավականին տխուր կանցնի ձեզ համար: Մի՞թե ցանկանում էիք խաբել սիրելի անձնավորությանը: Որպեսզի նա չանհանգստանա՞ր: Հանեք ձեր դիմակը, նա անկեղծություն է պահանջում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նուրբ ու քնքուշ լինելու ցանկություն կառաջանա ձեզ մոտ: Նշանակում է, որ նույնը պահանջելու եք նաեւ ձեր սիրելիից: Սակայն եթե նրան այդ միքտն այնքան էլ դուր չի գալիս, ուրեմն ստիպված եք երկուսի փոխարեն սիրով ու ջերմությամբ լցնել ձեր տունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հանուն սիրո սխրանքներ գործեք: Պարտադիր չէ ինչ-որ դժվար ու անհաղթահարելի գործ կատարեք: Սխրանքները կարելի է անել նաեւ կենցաղում՝ ընթրիք պատրաստել, միասին գնալ օպերա: Հավատացեք, ձեր այս քայլը բարձր կգնահատվի սիրելիի կողմից:

ՁԿՆԵՐ

Հիանալի օր ոճային փոփոխություններ կատարելու համար: Կարելի է փոխել սանրվածքը, հագուստի ոճը: Սակայն այս նոր կերպարը պետք է համապատասխանի ձեր սիրելիի նախընտրություններին, այլապես տեւական քննարկումներն ու անտեղի խոսակցությունները անխուսափելի կլինեն:



© NEWS.am STYLE