«Սրտակեր»․ Շպռոտը՝ մարմինն ընդգրկող համարձակ բացվածքով զգեստով

13:22   1 նոյեմբերի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում Շպռոտը սպասուհու հանդերձանքով է։ Ինչպես տեղեկանում ենք կադրից կից արված գրառումից նրա հելոուինյան կերպարն է։ Երգչուհին գրել է․ «Ուրախ Հելոուին»։ Երկրպագուները նույնպես անմասն չեմ մնացել։ Հրապարակմանըկից գրել են․ «Այ դու սրտակեր, շատ լավն ես», «Գեղեցկուհի», «Տիկնիկ»։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրում Շպռոտը կրում էր օձի պրինտով, մարմինն ընդգծող զգեստ, կերպարն ամբողջացրել էր վառ կարմիր երանգի շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, փոխարենը՝ երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE