«Տրամադրության գույնը կարմիր». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

14:46   1 նոյեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հմայիչ կերպարում։ Գեղեցկուհի հաղորդավարուհին կարմիր պիջակ։ Նա վառ կարմիր շրթներկով է։ Իսկ հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Մարդ իր ամենօրյա ուղին անցնում է տարբեր, օրվա մեջ հազար անգամ արածն ու ապրածը ամեն անգամ անում է նորովի, զգում` ասես առաջին անգամ ու աշխատում իր վրա` ասես զրոյից.... այս բանաձևումով երբեք չեք ձանձրանա, նշանակում է` չեք հոգնի ու կանգ չեք առնի կես ճանապարհին))Նպատակ=աշխատանք=չհոգնել=չհուսահատվել=պրոցեսի հաճույք=ԱՐԴՅՈՒՆՔ ) բարի լույս ու կարմիր տրամադրություն»։

Ավելի վաղ հրապարակած կադրում հաղորդավարուհին պատկերված էր շան հետ։ Գեղեցկուհի հաղորդավարուհին կրում էր աշնանային ոճային սվիտեր, կաշվե տաբատ։ Իսկ հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «էս նկարն էդպես էլ անվանենք)) Շունն ու կատուն))) Կամ` «Կատուն, որը երազում էր շուն ունենալ...») Հ.Գ. Ես մի օր հաստատ կմեռնեմ աշխատանքից, աշխատավայրում կամ աշխատանքի գնալիս։ Բայց վատը դա չէ, այլ այն, որ ես էս տեմպերով էդպես էլ շուն չեմ ունենա...»:



© NEWS.am STYLE