«Հայրենիքն իմ մասին չի հիշում»․ Սաթի Սպիվակովան պատմել է՝ ինչու ելույթ չի ունենում Հայաստանում

14:22   1 նոյեմբերի, 2019

Երաժշիտ Վլադիմիր Սպիվակովի կինը՝ հայտնի արտիստուհին իր Instagramում շփվել է  երկրպագուների հետ։ Քանի որ Սաթին հայուհի է հարցերիս մեկը հնչել է հայերենով եւ նրանից հետաքրքրվել են, երբ հյուրախաղերով նրան սպասեն Հայաստանում։

«Կպատասխանեմ ռուսերեն․ եթե ինձ Հայաստանից հրավիրեն երջանիկ կլինեմ․․․ Դեռ հայրենիքն իմ մասին չի հիշում», - կատակով պատասխանել է հայտնի դիրիժորի կինը։

Սաթիից հետաքրքրվել են նաեւ՝ կարոտում է հայոց լեզուն եւ հայկական երաժշտությունը, ինչին նա պատասխանել է, որ «Հայաստանին կարոտում է միշտ»։

Картинки по запросу сати спивакова семья

Սաթենիկ Սպիվակովան (օրիորդական ազգանունը՝ Սահակյանց) ծնվել է Երեւանում, երաժիշտների ընտանիքում. Հայրը՝ ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը` դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։ Ցանկանալով շարունակել ծնողների ճանապարհը  Սաթենիկը Երեւանում ավարտել է երաժշտական դպրոց։ 1984 թ. ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։

Ուսանողական տարիներին ծնողներին հյուրընկալվել է ծնողներին եւ ընթրիքի ժամանակ ծանոթացել է հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ։ Երաժիշտն աղջկանից մեծ էր 17 տարով։ Նրանց սիրավեպը շատ դանդաղ էր զարգանում, քանզի ողջ ազատ ժամանակը նրանք նվիրում էին սիրելի գործին։ 1984թ․-ին ամուսնացել են եւ յլեւ չեն բաժանվել։ Զույգն ունի երեք դուստր՝ Կատյա, Տանյա, Աննա։



© NEWS.am STYLE