Խարկովի մարզի թոշակառուները Louis Vuitton-ի 140-ամյա սնդուկի մեջ եգիպտացորեն են պահել (ֆոտո/վիդեո)

20:19   1 նոյեմբերի, 2019

Խարկովի շրջանի Մոխնաչ գյուղում հայտնաբերվել է հնագույն սնդուկ, որը թողարկվել է 1880թ․-ին՝ Louis Vuitton նորաձեւության տան կողմից: Այն պատկանում է թոշակառու զույգի, որն էլ իր հերթին օգտագործում է եգիպտացորենի հացահատիկ պահելու համար, - այս մասին հայտնում է «Вікна новини» հրատարակությունը:

Շուրա պապը պատմում է, որ սնդուկը իրեն մորաքույրն է տվել, որը ցանկանում էր այն թափել։ Այժմ թանկարժեք ու հազվադեպ իրը ցուցադրված է ազգագրության մասնավոր թանգարանում: Այնտեղ պատմում են, որ դա ստեղծվել է 1880-ին՝ Փարիզում:

Харьковские пенсионеры хранили кукурузу в сундуке от Louis Vuitton.

Այդ պահից իրը գնելու համար շատ առաջարկներ են ստացել, սակայն այժմ այն թանգարանի արժեքավոր իրն է, սնդուկը չի վաճառվում։ Չնայած դրա գինը կարող է լիենլ 200, 400, 500 դոլար կամ եվրո, կարող է լինել նաեւ միլիոն, ասում է L'Officiel Ukraine ամսագրի գլխավոր խմբագիր Ուլյանա Բոյկոն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կորոշի աճուրդում վաճառել դրա սեփականատերը։

Ինչպես է այն հասել Խարկով։ Հնագետներն առաջարկում են երկու տարբերակ․ առաջինը՝ Louis Vuitton-ը գտել են այն վայրից ոչ հեռու, որտեղ 1888թ․-ին վթարի է ենթարկվել թագավորական գնացքը, երկրորդը՝ այն թողել են գերմանացիները, երբ նահանջում էին 1943թ․-ին, գրում է Вгороде հրատարակությունը։



© NEWS.am STYLE