Կերպարների մենամարտ․ Քայլի Ջեններն ու Վինի Հարլոուն՝ Մերելին Մոնրոյի կերպարում

10:16   2 նոյեմբերի, 2019

22-ամյա Քայլի Ջեններն ու 25-ամյա Վինի Հարլոուն ոգեշնչվել են լեգենդար հոլիվուդյան կինոաստղ Մերելին Մոնրոյի կերպարից։ Հեռուստաաստղն ու սուպերմոդելը փոխակերպվել են դերասանուհուն Հելոուինի առթիվ։

«Տղամարդիկ նախընտրում են շիկահերները» ֆիլմում Մոնրոն հիանալի կերպով կերտել է Լորելի Լիի դերը: Վառ վարդագույն երանգի շքեղ զգեստով նրա հիանալի կատարումը համաշխարհային կինեմատոգրաֆիա մտավ, որպես ամենատպավորիչներից մեկը:

Մոդել եւ ռեալիթի շոուի մասնակից Քայլի Ջենները որոշել է կրկնել նրա աութֆիթը: Նա կրում է բաց երանգի կեղծամ,  հայտնի շպարով է․ կարմիր շրթներկ եւ սլաքներ աչքերին, ինչպես նաեւ մեծ զարդեր: Ամերիկուհին նկարահանումներն իրականացրել է տղամարդկանց հետ, ինչպես դա արել էր ֆիլմում արտիստուհին՝ 1953թ․-ին:

View this post on Instagram

A post shared by V Magazine (@vmagazine) on

Մանեքենուհի Վինի Հարլոուն նույնպես մարմնավորել է Մոնրոյի ճակատագրական look-ը: Նա ընտրել է նմանատիպ հանդերձանք եւ դիմահարդարում, պարանոցին ու ձեռքերին կան թանկարժեք զարդեր: Պոդիումների աստղը ֆիլմի հերոսուհուն նմանվելու համար օգտագործում է կապույտ ոսպնյակներ:

Հարլոուն ցուցադրել է սպիտակ թիկնոցով Մոնրոյի հայտնի կերպարը։ Վինին կրկնել է նաեւ դերասանուհու դիրքը։ Լուսանկարները լավ մշակվել են ֆոտոշոփի օգնությամբ, ինչն էլ տվել է մաքսիմալ արդյունք։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE