Երեխայի սպասող Էշլի Գրեմը հղիության ընթացքում չի հրաժարվում ինտիմից

12:11   2 նոյեմբերի, 2019

Ինչպես հայտնի է, 32-ամյա Էշլի Գրեմը երեխայի է սպասում։  Ամերիկյան plus-size մոդելը, սակայն, կենսակերպն առանձնապես չի փոխել եւ մնում է նույն սադրիչ կինը․ նա անկեղծ հարցազրույց է տվել, որում պատմել է կյանքի ինտիմի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Սեւահեր գեղեցկուհին բոլորովին չի ամաչում իր փարթամ կազմվածքից, նա կոչ է անում աղջիկներին սիրել իրենց ցանկացած քաշում եւ ցանկացած արտաքինով։ Աստղը կրում է անկեղծ ու համարձակ հագուստ։  Իր դատողություններում նա նույնպես հավատարիմ է իր անկեղծությանը։

«Ամուսինուս հետ փորձում ենք հաճախ սիրով զբաղվել, քանի որ դա բարձրացնում է տրամադրությունը եւ ազդում կյանքի ընդհանուր տոնուսի վրա։  Ես ինձ ավելի երջանիկ, եռանդուն ու ակտիվ եմ զգում, ես չեմ ուզում դա թաքցնել», - ամերիկյան ELLE ամսագրին պատմել է Էշլին։

Էշլի Գրեմն ու նրա 31-ամյա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, միասին ապրում են 9 տարի։  Միայն վերջերս նրանք հասկացան, որ պատրաստ են ծնողներ դառնալ։ Սիրահարները չեն թաքցրել ընտանիքի սպասվելիք համալրումը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE