Ոճ՝ Մելանյա Թրամփից․ խակի երանգի թիկնոց եւ թավշյա ցածրակրունկներ

14:16   2 նոյեմբերի, 2019

Մելանյա Թրամփն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Կարոլինա։ Նա այցելել է տարրական դպրոց, որտեղ շփվել է աշակերտների հետ եւ Չարլստոնի բազա, որտեղ ելույթ է ունեցել զինվորականների առջեւ եւ լուսանկարվել նրանց հետ:

ԱՄՆ առաջին տիկինն իր աութֆիտի համար ընտրել է Coach բրենդի շագանակագույն ժապավենով խակի գույնի թիկնոց: Բարակ իրանը նա ընդգծել է գոտով։ Կերպարն ամբողջացրել է ոչ թե բարձրակրունկներով, այլ շագանակագույն, թավշյա ցածրակրունկներով։  

Իսկ ահա Հելոուինի տոնին, որը տեղի է ունեցել օրերս Սպիտակ տան մոտ, գեղեցկուհի Մելանիան կրում էր Michael Kors բրենդի՝ աշնանային երանգների վերարկու։  Իր կերպարը նա լրացրել է սեւ բարձրակրունկ կոշիկներով:

Լուսանկարները՝ LadyTCH



© NEWS.am STYLE